Բարի գալուստ "King Garden" ընտանեկան ռեստորանի պաշտոնական կայք

«Թագավորական պարտեզ»

12.12.12թ. խորհրդանշական օրը Երևանում բացվեց “King garden” ընտանեկան ժամանցի յուրօրինակ համալիրը:

“King garden”-ի հիմնադիրներն ամեն ինչ արել են, որ այստեղ Ձեր անցկացրած յուրաքանչյուր րոպեն լինի վառ հիշողություններով լի:

Ամեն ինչ սկսվում է հենց մուտքի դռների բացվելուն պես`թագավորական հյուրասիրություն, զվարճանքներ, սրահներ և ամենակարևորը` նմանատիպը չունեցող մանկական խաղասարքեր, որոնք կլանում են նույնիսկ ամենավառ երևակայությունը:

Ի դեպ բոլոր սրահները ձևավորված են ձեռագործ դեկորներով, լուսավորված թանկարժեք քարերով և երևակայությունը զարմացնող պատկերներով:

Բոլոր մանրուքները հաշվի են առնված , որպեսզի Դուք և Ձեր երեխաները վայելեք հաճույք և Ձեզ հետ տանեք աննկարագրելի հիշողություններ:

Մեզ մոտ ստեղծված են բոլոր հնարավորությունները նշելու ծննդյան տարեդարձեր, հոբելյաններ, հիշարժան օրեր, պարզապես հաճելի հանդիպումներ: Մենք կլինենք Ձեր կողքին և մեր հոգատարությամբ, անհատական մոտեցումով կհագեցնենք Ձեզ համար կարևոր, տոնական կամ գուցե ամենասովորական օրերը:

+374 60 500 909 +374 93 92 09 09